Բաժիններ՝

Bugatti-ն չինացի մեծահարուստի պատվերով եզակի ավտոմեքենա է արտադրել (տեսանյութ, լուսանկարներ)

Չինացի միլիոնատեր ոմն Սայմոնի պատվերով՝ Bugatti ընկերությունն արտադրել է Veyron 16.4 Super Sport ավտոմեքենայի հատուկ, միայն պատվիրատուի համար արտադրված տարբերակ: Չինացի մեծահարուստը չի ցանկացել բացահայտել իր` ով լինելը, և նշել է միայն իր կեղծանունը: Bugatti-ի` հատուկ իր համար արտադրված ավտոմեքենան Սայմոնը պատվիրել է սեփական ծննդյան 40-ամյակի առթիվ: Այդպիսով նա դարձել է Bugatti-ի Veyron 16.4 Super Sport մակնիշի ավտոմեքենայի` Չինաստանում առայժմ միակ սեփականատերը, որի անվանման մեջ ավելացվել է «Edition Merveilleux» արտահայտությունը, ինչը ֆրանսերենում նշանակում է՝ «հրաշալի թողարկում»: Bugatti-ի ղեկավարներն անձամբ են շնորհավորել Սայմոնին ծննդյան օրվա առթիվ և ավտոմեքենան նրան են հանձնել ընկերության առանցքային դեմքերի ծափահարությունների ներքո: Bugatti-ն, սակայն, չի հայտնել, թե որքան գումար է առատաձեռն միլիոնատերը վճարել այդ ավտոմեքենայի համար:

bugati-1 bugatti-2

Նշենք, որ «Bugatti-ի Veyron 16.4 Super Sport Edition Merveilleux»-ի թափքը պատրաստված է կարբոնից, իսկ սրահը ձևավորվել է վառ երկնագույն կաշվով: Bugatti-ի այս եզակի մոդելն աշխատում է 1200 ձիաուժ հզորությամբ, 16 մխոցանի V-աձև շարժիչով: 100 կմ/ժամ արագությունն այն զարգացնում է 2,5 վայրկյանում, իսկ` մինչև 200 կմ/ժամի հասնում է` 6,7 վայրկյանում: Դա ռեկորդային ցուցանիշ է սերիական արտադրության սուպերքարերի համար, որը սահմանվել է 2010 թվականին և առայժմ չի գերազանցվել: Նշենք, որ այս ավտոմեքենան Veyron անվանումը ստացել է՝ ի պատիվ 1930-ական թվականների ֆրանսիացի հանրահայտ ավտոարշավորդ Պիեր Վեյրոնի: Ներկայումս «Bugatti Veyron»-ը համարվում է ամենաթանկ և ամենաարագընթաց ավտոմեքենան՝ ոչ միայն իր դասի, այլ ընդհանրապես սերիական արտադրության բոլոր սպորտային մեքենաների թվում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս