Համայնքապետերը գումար կստանան, եթե աշխատեն Սերժ Սարգսյանի համար. մամուլ
«Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ՝ բավական բարդ կացության մեջ են հայտնվել Հանրապետական կուսակցության հետ դե ֆակտո և դե յուրե կապ չունեցող համայնքները»,- գրում է «Ժողովուրդ» օարթերթն ու հավելում.
«Ըստ «Ժողովուրդին» հասած տեղեկությունների՝ իշխանական կուլիսներում խոսակցություններ են պտտվnւմ այն մասին, որ համայնքներին տրվող ֆինանսական հատկացումները և իրականացվող ծրագրերի ճակատագիրը մեծապես կախված են լինելու նախագահական ընտրություններում տվյալ համայնքի ղեկավարի բերած ձայներից։ Ասել է թե՝ բոլոր համայնքապետերը պետք է պարտադիր աշխատեն Սերժ Սարգսյանի համար, եթե ցանկանում են գումարներ ստանալ և ավարտին հասցնել իրենց ծրագրերը։
Այս առումով հետաքրքիր կացության մեջ է հայտնվել Հայաստանի «հայրաքաղաքի»՝ Գյումրու նորընտիր քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը։ Փաստորեն, գյումրեցիների մոտակա 4-5 տարիների «բարեկեցությունը» կախված է լինելու իրենց քաղաքապետի դիրքորոշումից»։