Ամենաեկամտաբեր էկրանային զույգերը՝ ըստ Forbes-ի
Քրիստան Ստյուարտը և Ռոբերտ Պատտինսոնը, որոնք մարմնավորել են «Մթնշաղ» կինոսագայի գլխավոր հերոսներին, հայտնվել են Forbes-ի վարկանիշի առաջին հորիզոնականում։
Վարկանիշում հաշվարկված են էկրանային այն ռոմանտիկ զույգերը, որոնք ամենից շատ դրամարկղային հասույթ են ապահովել։
Ամսագիրը հաշվել է վերջին 3 տարիների ընթացքում վարձույթից ստացված եկամուտները։
Ստյուրատին և Պատտինսոնին հաջողվել է «Մթնշաղի» համար ապահովել 1.17 միլիարդ դոլար։
Երկրորդ տեղում Չիննինգ Տատումն ու Ռեյչել Մադադամսն են, որոնք միասին նկարահանվել են «Երդում» ֆիլմում (2012թ.)։ Ֆիլմն ունեցել է 200 միլիոն դոլարի եկամուտ, իսկ պրոդյուսեր Sony ընկերության զուտ շահույթը կազմել է 30 միլիոն դոլար։
Լավագույն եռյակը եզրաբակել են Ջենիֆեր Էնիսթոնն ու Ադամ Սենդլերը՝ «Ձևացիր իմ կինը» ֆիլմով։ Այն ևս հավաքել է 200 միլիոն դոլար։