Բաժիններ՝

Մոսկվայում կայացել է Դեդ Հասանի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ 2 օր առաջ սպանված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) դին Մոսկվայից տեղափոխել են Վրաստան, որտեղ էլ նրան կթաղեն: Իսկ մինչ այդ Մոսկվայի «Տրիկուրովյան» գերեզմանատանը տեղի է ունեցել Դեդ Հասանի հոգեհանգստի արարողությունը:

Ren TV-ի հաղորդմամբ՝ երեկոյան 21:00-ին սկսված արարողությունը շարունակվել է ամբողջ գիշեր: Ուսոյանին հրաժեշտ տալու են գնացել ոչ միայն հանցավոր աշխարհի ներկայացուցիչներն ու հեղինակությունները, այլև բազմաթիվ գործարարներ ու քաղաքական գործիչներ: Նշվում է, որ վերջին անգամ նման թվով քրեական հեղինակություններ ներկա են եղել Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) թաղման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031