Բաժիններ՝

Դեդ Հասանի դին Ուկրաինայով տեղափոխել են Վրաստան

tert.am-ը՝ հղում անելով «Известия»-ին, գրում է, որ պարբերականը սպանված քրեական հեղինակության Դեդ Հասանի հուղարկավորության մասին նոր տվյալներ է հրապարակել: Ըստ այդմ՝ Роза ветров ավիաընկերության հատուկ չարթերային չվերթով Դեդ Հասանի մարմինը Մոսկվայի Внуково-3 օդանավակայանից երեկոյան դուրս է եկել և ուղղվել Ուկրաինա՝ Դոնեցկ:

Օդանավում են նաև Ուսոյանի հարազատները, մերձավորները: Այնտեղ օդանավը կլքեն որոշ անձինք, ինչից հետո դին կտեղափոխվի Թբիլիսի, որտեղ էլ հենց կհուղարկավորվի քրեական հեղինակությունը:

Իրավապահները կարծիք են հայտնել, որ հենց օդանավում «գողական հավաք» կանցկացվի: Իսկ երթուղին պայմանավորված է այն հանգամանքով, որ չարթերային չվերթները չեն կարող անմիջականորեն Մոսկվայից Թբիլիսի իրականացվել:

Ըստ tert.am-ի՝ «Գողական օրենքներով» հանցավոր աշխարհի մյուս ներկայացուցիչներն իրենց հանգուցյալ գործընկերներին հրաժեշտ են տալիս գիշերով: Իրավապահները սովորաբար նկարահանում են նման հուղարկավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031