Վարդան Ղուկասյանը չի վճարե՞լ իր հիվանդանոցային ծախսերը
168.am-ը Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց` ճի՞շտ են արդյոք լուրերը, թե նա տարիներ առաջ Ֆրանսիայում իր բուժման համար գոյացած հիվանդանոցային ծախսերը` մոտ 60.000 եվրոն, չի վճարել:
«Փողոցային խոսակցություններին չեմ ուզում պատասխանել»,- ասաց Վ. Ղուկասյանը: Հիշեցնենք, որ 2009թ. Վ. Ղուկասյանը վիրահատվել է Փարիզում: Վերջինիս մոտ առողջական խնդիր էր առաջացել 2007թ. ապրիլի 2-ին իր դեմ կատարված մահափորձի հետևանքով, երբ նա ՀՀԿ խորհրդի նիստից հետո Երևանից վերադառնում էր Գյումրի: Անհայտ անձինք կրակել էին Ղուկասյանի և նրա թիկնապահների վրա: Դրա հետևանքով 4-ը սպանվել էին, իսկ 4-ը` վիրավորվել: Գյումրիի նախկին քաղաքապետը հրազենային վնասվածք էր ստացել որովայնի շրջանում: