«Քլինթոնը չկարողացավ իր սեռական ցանկությունները Մոնիկա Լևինսկիի հետ բավարարել, դրա համար նա իր ռումբերը նետեց Հարավսլավիայի մեջ». հոգեբանը՝ նախագահի թեկնածուների սեռական առողջության մասին

Նախագահի թեկնածուների սեռական առողջությունը կարևոր է, քանի որ այն անդրադառնում է նրանց գործունեության վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսօր ասաց սեքսոպաթոլոգ Ռուզաննա Ազատյանը:

«Եթե մարդ ունենում է սրտի խնդիրներ, դրանք իր հասարակական գործունենության վրա քիչ են անդրադառնում: Բայց թեկնածուի սեռական առողջության ոլորտն ինչ-որ տեղ անդրադառնում է իր հասարակական գործունեության վրա: Իսկ քանի որ մենք ընտրում ենք նախագահ, որը մեզ պետք է տնօրինի և մեր հարցերը լուծի, դրա համար այս ոլորտը ևս կարևոր է»,- ասաց սեքսոպաթոլոգը:

Նա դժվարացավ խոսել թեկնածուների սեռական առողջության մասին, քանի որ, ըստ նրա, հնարավոր չէ դրա մասին դատել` նրանց միայն էկրանին տեսնելով.

Ruzan«Չափորոշիչները կենսաբանական են, և նրանց հանդես եկած վարքով դժվար է գնահատել` սեքսուալ դրսևորումներն ինչպիսին կլինեն: Չեմ հիշում որրէ դեպք, որ 8 թեկնածուներից մեկը որևէ բժշկական միջամտության դիմած լինի, դրա համար դժվարանում եմ դատել: Իրենց հանդես եկած կերպարով դժվար է ասել՝ իրենք առո՞ղջ են, թե՞ ոչ»:

Կարդացեք նաև

Հոգեբան Իզաբելլա Ղազարյանն էլ իր հերթին նշեց, որ նախագահի թեկնածուների սեռական առողջությունը շատ կարևոր է. «Սեռական անբավարավածություն ունեցող մարդը պոտենցիալ նևրոզով տառապող մարդ է, ինքը չի կարողանա արդյունավետ լինել: Երբ 90-ական թվականներին Ամերիկան ռմբակոծում էր Հարավսլավիան, (այն ժամանակ դեռ կար այսպիսի պետություն) հոգեվերլուծողներն այսպիսի մեկնաբանություն տվեցին. քանի որ Քլինթոնը չկարողացավ իր սեռական ցանկությունները Մոնիկա Լևինսկիի հետ բավարարել, ինքն իր ռումբերը նետեց Հարավսլավիայի մեջ՝ այդպիսով սուբլիմացիայի ենթարկելով իր սեռական ցանկությունը: Այսինքն՝ այս կարգի վերլուծություններ էլ է հնարավոր անել, բայց մեր հասարակությունն ավանդապաշտ և փակ է, տաբուն շատ ուժող է դրված»:

Հոգեբանը, ինչպես նաև սեքսոպաթոլոգը նշեցին, որ թեկնածուների մոտ նևրոզներ չի նկատել, բոլորն էլ հավասարակշռված են: Ըստ Իզաբելլա Ղազարյանի՝ քարոզաշավին շատ լուրջ պատրաստվում են թեկնածուները:

«Բնականաբար, բոլոր տեսակի հիվանդագին դրսևորումներն իմիջմեյքերների կողմից հարթվում են: Բոլոր խնդիրներն ընթացքում կարող են երևան գալ, դրսևորվել, բայց այս նախընտրական փուլում բոլորն առողջ են, ակտիվ են, օպտիմիստ են, պայքարող են, որովհետև սա ամենարդյունավետ կերպարն է հաղթանակ տանելու համար»,- ասաց Իզաբելլա Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս