Չինաստանի տնտեսական աճի տեմպն աննախադեպ անկում է ապրել
Չինաստանի ՀՆԱ-ն 2012 թվականին աճել է 7.8%-ով՝ հասնելով 51.93 տրիլիոն յուանի (մոտ 8.28 տրիլիոն դոլար)։ Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի վիճակագրական ծառայության տվյալներին։ Չինական տնտեսության աճի տեմպը ամենացածրն է վերջին 13 տարիների կտրվածքով։
Համեմատության համար նշենք, որ Չինաստանի տնտեսությունը 2010 թվականին աճել էր 10.4%-ով, իսկ 2011-ին՝ 9.3%-ով։
Տեղեկացնենք, որ ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի (National Intelligence Council, NIC)-ի կողմից դեկտեմբերին հրապարակված զեկույցի համաձայն, 2030 թվականին Չինաստանը համախառն ներքին արդյունքի ծավալով կզբաղեցնի աշխարհի առաջին տեղը։