Ո՞վ է Րաֆֆին, Բագրատյանը, ի՞նչ կապ ունեն իրենք ազատության հետ. Արամ Հարությունյան

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը կոչ արեց նախագահի երկու թեկնածուներին՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին ու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին ինքնաբացարկով հանդես գալ:

Այդ մասին Ա. Հարությունյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Արամ Հարությունյանի՝ իր կոչի հիմքում այն է, որ գործող իշխանությանը հաջողվել է քաղաքական  դաշտն ամայացնել, այնպես անել, որ բավական ազդեցիկ դիրք ունեցող ուժերը թեկնածու չառաջադրեն:

«Այսքանով չեն բավարարվել ու հիմա էլ նախագահականում աշխատողի կայքից ինձ նամակներ են գրում, հարց են տալիս, թե չե՞ք վախենում, որ Ձեզ էլ Հայկ Բաբուխանյանի պես Հովիկ Աբրահամյանի մարդիկ կդանակահարեն, մարզեր այցելելու ժամանակ: Սերժ Սարգսյան, Ձեզ որևէ օլիգարխ չի կարող հաղթել, ամենամեծ օլիգարխը Դուք եք: Ես գնալու եմ մինչև վերջ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանին ուղված Արամ Հարությունյանի կոչին՝ հանել թեկնածությունը և սատարել իրեն, ապա նախագահի թեկնածուն ասաց. «Պարույր, դիմում եմ քեզ դու-ով: Հանի՛ր թենածությունդ. դու այն մարդն ես, որ պետք է մնաս պատմության մեջ: Իրենք գրելու են մի պատմություն, որ պարզվելու է դու Լֆիկ Սամոյի զինվորն ես եղել: Ո՞վ է Րաֆֆին, Բագրատյանը, ի՞նչ կապ ունեն իրենք ազատության հետ: Դու ուրախանում ես, որ Սերժ Սարգսյանը ծաղիկ է ուղարկել մորդ գերեզմանին, սա՞ է քո ձեռքբերումը: Խնդրում եմ, մի մխտռվի սրանց հետ: Ուզում եմ, որ մնաս պատմության մեջ, որովհետև միակ մարդն ես, որի կեսնսագրությունը ոչ մեկ չունի: Հպարտ եմ, որ եղել եմ քո լավագույն զինվորը, աշակերտը, թերևս Մոսոյից հետո»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս