Բաժիններ՝

«Փարիզյան սուրճ Ֆակտորի»-ի փաթեթներում իրացվել է այլ սուրճ

«Փարիզյան սուրճ Ֆակտորի» ՍՊԸ-ին պատկանող՝ «La Cafe de Paris» մակնշմամբ փաթեթներում այլ սուրճի վաճառքի, սպառողին թյուրիմացության մեջ գցելով խաբելու համար ամբաստանյալի աթոռին են հայտնվել «Մոնտեսյե» ՍՊԸ փոխտնօրեններ Մեսրոպ Ասատուրյանը և Մանվել Բադալյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

«Մոնտեսյե» ընկերության հիշյալ փոխտնօրենները, ինչպես քննությունն է պարզել, 2012թ. հունվարի 27-ին, 29-ին և 30-ին, «LA CAFE DE PARIS» մակնշմամբ 250 գրամանոց փաթեթներում փաթեթավորելու և վաճառելու համար, նույն ընկերության վաճառողուհիներ Նաիրա Գալստյանին և Ինգա Բարսեղյանին, առանց տեղյակ պահելու սուրճի սպառողական հատկանիշների և որակի վերաբերյալ, տրամադրել են «ՋազԿոֆֆ» ՓԲԸ-ից ձեռք բերված՝ «Ջիմա», «Ռոբուստա» և այլ տեսակի սուրճեր:

Քրեական գործի նյութերի համաձայն, ստանալով այլ տեսակի սուրճերը, Ն. Գալստյանը և Ի. Բարսեղյանն աղացել են դրանք, ապա փաթեթավորելով «Փարիզյան սուրճ Ֆակտորի» ՍՊԸ-ին պատկանող, «La Cafe de Paris» մակնշմամբ 250 գրամանոց փաթեթներում, վաճառել Լևոն Քոչարյանին, այդ կերպ՝ ապրանքի սպառողական հատկանիշների և որակի վերաբերյալ սպառողին թյուրիմացության մեջ գցելով, խաբել են նրան։

Փաստինֆո

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս