Բաժիններ՝

Դատախազի ու մարզպետների հետ ապարանցիների քեֆ-ուրախությունն ավարտվել է դանակահարությամբ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հին նոր տարին նշելու ավանդույթից չի շեղվում նաև ապարանյան կլանը։ Այս տարի ևս Ապարանի հրապարակում մեծ տոնակատարություն էին կազմակերպել, ինչը լայնորեն լուսաբանվեց եթերով։ Դատախազի, մարզպետների ու տարբեր իրավապահների հետ ապարանցիների քեֆ-ուրախությունը, ցավոք, ավարտվել է դանակահարությամբ։

Լուրը, սակայն, տեղ չգտավ եթերում։ Երեկ ապարանցիները մեր թղթակցին պատմել են, որ մի խումբ երիտասարդներ միմյանց հետ վիճել են, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակահարվել է, երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց։ Բարեբախտաբար, նա կյանքին սպառնացող վնասվածք չի ստացել։ Բնականաբար, միջադեպը տեղ չի գտել նաև ոստիկանության ամփոփագրում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս