Բաժիններ՝

Խնդրում ենք, էժանացրեք գազի գինը

Ֆրանսիական GDF Suez, ավստրիական Econgas, ինչպես նաև գերմանական Wingas և Wintershall Erdgas Handelshaus (WIEH) ընկերությունները «Գազպրոմին» տեղեկանք են ուղարկել՝ 2013 թվականին գազի գնի վերանայման վերաբերյալ։ Այս մասին, ըստ «Ինտերֆաքսի», հայտարարել է «Գազպրոմ Էքսպորտ»-ի փոխտնօրեն Սերգեյ Չելպանովը։

Վերջինիս խոսքերով, 2013 թվականին գնորդների համար իրավական հնարավորություն է ընձեռվում գների վերանայում խնդրելու համար։ «Դա սովորական վարքիգիծ է։ Այժմ դժվար է ասել, թե ինչ արդյունք կունենան բանակցությունները»,- ասել է Չելպանովը։

2012 թվականի սկզբին «Գազպրոմը» եվրոպական որոշ սպառողների համար իջեցրել է գները միջինը 10%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031