
Ջանլուիջի Բուֆոնը` վերջին 25 տարիների լավագույն դարպասապահ. IFFHS

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է վերջին 25 տարվա լավագույն դարպասապահի անունը:
1987-2012 թվականների լավագույն դարպասապահ է ճանաչվել «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի ավագ Ջանլուիջի Բուֆոնը:
Բուֆոնն առաջ է անցել երկրորդ տեղում ընթացող Իկեր Կասիլյասից (Մադրիդի «Ռեալ», Իսպանիա) և երրորդ հորիզոնականը զբաղեցնող Էդվին վան դեր Սարից («Մանչեսթեր Յունայթեդ», Հոլանդիա):
Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Պետեր Շմեյխելը, Օլիվերը Կանը, Պետր Չեխը, Խոսե Լուիս Չիլավերտը, Վալտեր Զենգան, Անդոնի Սուբիսարետան և Տաֆարելը:
Ամբողջական ցուցակը կարող եք գտնել այստեղ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը