Ադրբեջան է ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդականը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 17-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական Քաթլին Հիքսին: Վերջինս ընդգծել է, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ադրբեջանի մասնակցությունն Աֆղանստանում տարվող խաղաղապահ օպերացիաներում և այդ առաքելությունում նրա ունեցած ներդրումը:

 
Հիքսը հավելել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է երկու երկրների միջև ռազմական ոլորտում երկկողմանի կապերի հետագա ընդլայնմամբ և դրանք ռազմավարական համագործակցության մակարդակի հասցնելում: Իլհամ Ալիևը նույնպես կարևորել է տվյալ համագործակցությունը՝ տարածաշրջանային ու էներգետիկ անվտանգության, ինչպես նաև կայունության ամրագրման տեսանկյունից: Ալիևը վստահություն է հայտնել, որ պաշտպանական ոլորտում էլ ավելի են ընդլայնվելու երկկողմանի կապերը:

Տեսանյութեր

Լրահոս