Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը գտնվում է ԵԱՀԿ ակնդետ ուշադրության ներքո. ԵԱՀԿ գործող նախագահ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը գտնվում է ԵԱՀԿ ակնդետ ուշադրության ներքո: Այս մասին Վիեննայում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարը՝ հանդես գալով կազմակերպությունում Ուկրաինայի նախագահության սկսման միջոցառման ժամանակ.

«Մենք պետք է շարունակենք ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմամյա ջանքերը և օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ հակամարտող կողմերի հետ բանակցություններ վարելու համար: Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և հակամարտության կարգավորման շուրջ խաղաղության բանակցությունների հետագա անցկացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031