
Ռուս իրավապահները գտել են Դեդ Հասանին սպանողի ափի հետքը

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի իրավապահ մարմինները շարունակում են վերականգնել կրիմինալ հեղինակություն Ասլան Ուսոյանի երեկվա սպանության պատկերը: Նրանք դիտարկում են բոլոր հնարավոր տարբերակները:
Իրավապահներն արդեն իսկ պարզել են այն ենթադրյալ վայրը, որտեղից կրակել են Դեդ Հասանի վրա: Բացի այդ, փորձագետների տրամադրության տակ է հայտնվել մարդասպանի ափի հետքը, որը նա թողել է հանցանքի վայրում: Ամենայն հավանականությամբ, մարդասպանը կրակել է ռեստորանի (որտեղ գտնվել է Ուսոյանը) դիմացի բնակելի շենքի 5-րդ և 6-րդ հարկերի միջև ընկած հարթակից:
Նախնական տեղեկություններով՝ Դեդ Հասանին սպանել են հատուկ ծառայությունների զենքերով: Այս գործով դեռ պետք է անցկացվի փորձաքննություն: Ուսոյանի մահափորձի ժամանակ վիրավորված կնոջ վիճակը գնահատվում է չափազանց ծանր: Նա կորցրել է 4.5 լիտր արյուն և գտնվում է անգիտակից վիճակում: Կինը հրազենային վնասվածքներ է ստացել կրծքավանդակի ու գոտկատեղի շրջանում: