Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները տեղի կունենան հունվարի 28-29-ին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի ու տվյալ հարցում միջազգային միջնորդ խումբ հանդիսացող «Վեցյակի» միջև բանակցությունները տեղի են ունենալու հունվարի 28-29-ին: Բանակցությունների անցկացման վայրը շարունակում է մնալ անհայտ:

Միևնույն ժամանակ երեկ Իրան է ժամանել ԱԷՄԳ-ի պատվիրակությունը, որն այսօր Թեհրանում շարունակելու է իր բանակցությունները: Նշվում է, որ ԱԷՄԳ-ի մասնագետները երեկ իրանական կողմի հետ անցկացրել են աշխատանքային երկու հանդիպում: ԱԷՄԳ-ի պատվիրակության ղեկավար Հերման Նակերտցը հայտարարել է, որ բանակցությունների նպատակը Իրանի միջուկային ծրագրի հարցում կառուցողական մոտեցման վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելն է:

Հիշեցնենք, որ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին ֆեթվա (կրոնական հրաման) է արձակել միջուկային զենքի արգելման մասին: Սրանից առաջ չէր բացառվում, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները կարող են անցկացվել Ստամբուլում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031