Ինքնասպանություն Երևանում. տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել
Այսօր` հունվարի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում 45-50 տարեկան տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այս պահին ժամանել են Ոստիկանության Մաշտոցի և Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խմբերը, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբը:
Ժամանել է նաև շտապօգնության 1-03 ծառայության բրիգադան, սակայն, քանի որ կամուրջից ցած նետվածը տեղում մահացել է` նրանց կանչով դեպքի վայր է ժամանում դատական բժիշկը:
Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել մահացածի ինքնությունն ու բնակության վայրը: