Բաժիններ՝

Քուրդ պատգամավորը կարծում է, որ Փարիզում PKK-ի ակտիվիստուհիների սպանությունը կարող է կազմակերպած լինել Իրանը

Թուրքական Ilke Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Մարդինից ընտրված քուրդ պատգամավոր, Դեմոկրատական հասարակություն կոնգրեսի համանախագահ Ահմեթ Թուրքը մեկնաբանել է օրեր առաջ Փարիզում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) երեք ակտիվիստուհիների՝ Սաքինե Ջանսըզի, Ֆիդան Դողանի և Լեյլա Շայլեմեզի սպանությունը, որոնցից առաջինը հանդիսանում է PKK-ի հիմնադիրներից մեկը:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին իրականացված այդ սպանությունը դատապարտել էին Թուրքիայի ու Ֆրանսիայի իշխանությունները, Թուրքիան անգամ իր օգնությունն էր առաջարկել Ֆրանսիային՝ այդ սպանության բացահայտման համար: Ահմեթ Թուրքը կարծիք է հայտնել, որ այդ սպանությունը կարող է կազմակերպած լինել Իրանը:

Իր այս մոտեցումը քուրդ պատգամավորը բացատրում է նրանով, որ եթե Թուրքիայում լուծում ստանա «Քրդական» (PKK) հարցը, ապա նա կվերածվի տարածաշրջանային միակ ուժի, ինչն իր ազդեցությունը կունենա նաև սիրիական ճգնաժամի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս