Բաժիններ՝

Օրեր անց Բաքու կժամանի թուրքական ռազմական պատվիրակությունը

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ հունվարի 22-25-ին Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարարության ու պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալած հանրահայտ ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը:

Այդ այցի շրջանակներում Բաքվում տեղի է ունենալու երկու երկրների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության գծով առաջին նիստը: Դրանում քննարկվելու են երկու երկրների պաշտպանության ու պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության հնարավորության հեռանկարները:

Թուրքական ընկերությունները նաև իրենց արտադրատեսակների շնորհանդեսն են իրականացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, այլ ռազմական ու ուժային կառույցներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031