Զինծառայող Արմենակ Մկրտչյանը մահացել է հոսպիտալում

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 17.01.2013 թ., ժամը 05:30-ին միոկարդի սուր ինֆարկտ հարցականով, թոքային զարկերակացողունի թրոմբոէմբոլիա հարցականով, սուր սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Արմենակ Մանուչարի Մկրտչյանը:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմենակ Մանուչարի Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031