
ԱՄՆ-ը որոշել է անօդաչու թռչող սարքեր տեղակայել օվկիանոսի հատակին

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորականները անսովոր որոշում են կայացրել՝ կրճատելու համար հակամարտության գոտիներ տեխնիկական ապահովման միջոցների հասցման ու ծավալման ծախսերը: Որոշվել է անհրաժեշտ սարքավորմամբ լեցուն թաքստոցներ թողնել ծովի հատակին:
Այս մասին հայտնել է Հեռանկարային պաշտպանական գիտահետազոտական մշակումների գործակալությունը (DARPA): Անհրաժեշտության դեպքում այդ թաքստոցները կարող են դուրս գալ ջրի մակերևույթ և օգտագործվել այնտեղ ժամանած ուժերի կողմից: Ընդգծվում է, որ խոսքը գնում է ոչ թե զենքի, այլ՝ կապի ու հետախուզական միջոցների մասին, որոնք սպառնալիք չեն հանդիսանա բնապահպանության համար և ինչը չի խախտի միջազգային կոնվենցիաները:
Այժմ DARPA-ի մասնագետները հետազոտում են խորջրյա հեռահաղորդակցային ու նավթահետախուզական աշխատանքների փորձը, ինչը պետք կգա ստորջրյա թաքստոցների ստեղծման ժամանակ: Մասնավորապես, նախատեսվում է ջրի հատակին պահել անօդաչու թռչող սարքեր, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են երկինք թռչել հենց ջրից: Մեծ խորությունը պետք է երաշխիք հանդիսանա նրան, որ ոչ ոք չի հայտնաբերի այդ թաքստոցները և չի կարողանա օգտագործել դրանց բովանդակությունը (ծայրահեղ դեպքում առանց դրանց տերերի իրազեկվածության):