Հենրիխ Մխիթարյան. Շատ բարդ փուլում ենք
Երեկ Դոնեցկի «Շախտյորն» ընկերական հանդիպում է անցկացել եգիպտական «Զամալեքի» հետ (3։2)։ Հաղթական գոլի հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանի հետ զրուցել է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքի լրագրողը։
-Հենրիխ, ինչպե՞ս է թիմը գնահատում տարվա առաջին խաղը։
-Միանգամից ասեմ, որ մենք դժվար փուլում ենք, քանի որ մեծ ուշադրություն ենք դարձնում ֆիզիկականին, և, իհարկե, չենք մոռանում աշխատել գնդակի հետ։ Երկրորդ խաղակեսում թիմն ավելի լավ էր խաղում. ավելի դինամիկ էր, բոլորը լավ շարժվում էին, ջանք էին ներդնում։ Շատ պահեր ստեղծեցինք դարպասը գրավելու համար, սակայն կարծում եմ, որ հիմա կարևորը նախապատրաստությունն է։
-Սպասու՞մ էիք, որ առաջին 20 րոպեներին 3 գնդակ կլինի։
-Սա ֆուտբոլ է, հնարավոր է, որ ինչ-որ մեկը չէր սպասում նման բան, սակայն կարևորն այն է, որ բաց թողած գնդակից հետո մենք ավելի լավ սկսեցինք խաղալ, գրեթե ամեն ինչ ստացվում էր, ինչի արդյունքում էլ հավասարեցրինք հաշիվը։ Իսկ երկրորդ խաղակեսը, կարծես, զրոյից սկսեցինք։
-Դու այս խաղում հաղթական գոլը խփեցիր։ Այս մրցաշարում անձնական նպատակներ դրե՞լ ես։
-Ո՛չ, այստեղ լավագույն ռմբարկու դառնալու նպատակ չեմ դրել։ Խնդիր է դրված ֆիզիկապես, տեխնիկապես և հոգեպես լավ նախապատրաստվել «Բորուսիայի» հետ խաղին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը