Բաժիններ՝

Ռուսաստանը դեռ վտանգ է ներկայացնում Վրաստանի համար. Իրակլի Օկրուաշվիլի

Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը երեկ տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը դեռ վտանգ է ներկայացնում Վրաստանի համար.

«Ես դիվանագետ կգտնվեմ, որպեսզի խոչընդոտ չհանդիսանամ ռուս-վրացական հարաբերությունների համար: Սակայն ես պետք է ասեմ, որ Ռուսաստանը դեռ վտանգ է ներկայացնում մեր երկրի և մեր ինքնիշխանության համար: Չնայած դրան՝ մոտ ապագայում պետք է սպասել երկու երկրների միջև հարաբերությունների բարելավում:

Ելնելով վարչապետի հայտարարությունից՝ ես կընդգծեմ, որ նա ունի հստակ հայացքներ, թե մենք ինչ կարող ենք ակնկալել Ռուսաստանից: Տվյալ փուլում մենք կոնկրետ սպասումներ չունենք, սակայն մոտ ապագայում կլինի հարաբերությունների բարելավում: Թբիլիսին դրական ազդանշաններ է ուղարկել, և այժմ ամեն ինչ կախված է Ռուսաստանից»:

Հիշեցնենք, որ վրացական դատարանը հունվարի 11-ին գրավի դիմաց ազատ է արձակել նախագահ Սաակաշվիլիի նախկին համակիր Իրակլի Օկրուաշվիլիին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս