Բաժիններ՝

Ադրբեջանական բանակում չեն դադարում շարքայիններին բռնաբարելու դեպքերը

Ադրբեջանական Olaylar.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի շարքերում շարունակվում են ծառայակիցների կողմից զինծռայողների բռնաբարությունների դեպքերը: Ադրբեջանական բանակի պահեստային սպա Դաշդեմիր Ալիևը նախօրեին հայտարարել է, որ Տերտերի շրջանում գտնվող զորամասում ադրբեջանցի սպաներն իրենք են պայմաններ ստեղծում բռնաբարությունների համար: Նա հավելել է, որ այդ սպաներն ամաչում են հայտնվել տեղական բնակչության շրջանում և նայել մարդկանց դեմքերին:

Դեռևս 2010 թվականի մարտին պատգամավոր Գուդրետ Հասանգուլևը խորհրդարանում Նախարարների կաբինետի հաշվետվության ժամանակ հետաքրքրվել էր ուժային նախարարությունների ղեկավարների բացակայությամբ և ընդգծել, որ ադրբեջանական բանակում աճել է սեռական բռնությունների քանակը:

2011 թվականի հունիսի 7-ին ադրբեջանական դատարանն զինծառայող Էմին Ռահիմովին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Թողրոլ Բագիրովին՝ 15-ամյա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին իրենց դասակի 28 զինծառայողներին կանոնավոր կերպ բռնաբարելու մեջ: Բացի այդ, նրանք սպանել էին դասակի հրամանատար, լեյտենանտ Թագիևին ու նրա տեղակալ, ենթասպա Էմրախովին:

Ուշագրավ է, որ դրանից քիչ անց՝ 2011 թվականի սեպտեմբերի 6-ին, Ադրբեջանում մեղմացվեց զինծառայողին վիրավորելու ու բռնաբարելու համար նախատեսված պատժաչափը: Դա հանգեցրեց նրան, որ Վերաքննիչ դատարանը շարքային զինծառայողի պատիժը 2.5 տարուց կրճատեց մինչև 9 ամսվա, իսկ կրտսեր սերժանտ Մելիք Մամեդովի դատավճիռը թողեց անփոփոխ: Նրանք մեղադրվում էին իրենց 10 ծառայակիցներին ծեծելու և բռնաբարելու մեջ:

Ադրբեջանական «Բիզիմ յոլ» (Մեր ուղի) թերթը գրեց, որ Շահումյանի շրջանի զորամասում ավագ լեյտենանտ Անար Ազիզովը երկար ժամանակ բռնաբարել է զինծառայողներին: 2011 թվականի մարտին նրանցից մեկն այդ մասին պատմել է այլ զինծառայողների և պարզվել է, որ Մամեդովը բռնաբարում է նաև նրանց՝ ևս 6 զինծառայողի: Այդ ամենի մասին տեղեկացված զինծառայողների ծնողները գրոհել են զորամասը, սակայն Ադրբեջանի ՊՆ-ը չի մեկնաբանում տվյալ միջադեպը:

2010 թվականի օգոստոսին նույն գործով էին անցնում զինծառայողներ Ալի Ասկերովը, Ֆարիդ Շիրինովը և Ռասիմ Մեհթիևը, որոնք մեղադրվում էին ծառայակիցներին բռնաբարելու, շորթման և կանոնադրության խախտման մեջ: 2010 թվականի ապրիլին կրտսեր սերժանտ Արիֆ Գուրբանովը դատապարտվեց 8-ամյա ազատազրկման՝ ծառայակիցներին կանոնավոր կերպ բռանաբարելու համար:

2010 թվականի հունվարի 28-ին բաքվեցի երկու զորակոչիկներ Դաշքեսանի հրետանային զորամասում կազմակերպել էին սպանդ՝ ինքնաձիգներից կրակելով սպաների վրա՝ սպանելով 4 և վիրավորելով ևս 2 սպաների: Պաշտոնական վարկածով՝ նորակոչիկները դրանից հետո ինքնասպանություն էին գործել, սակայն կան տեղեկություններ, որ նրանց սպանել են հրամանատարների հրամանով՝ թաքցնելու համար այն պատճառները, թե ինչու են նորակոչիկները կազմակերպելսպայական սպանդ:

Ադրբեջանական «Մուսավաթ» թերթի տվյալներով՝ սպաները բռանաբարել էին նորակոչիկներից մեկին, իսկ մյուսին զգուշացրել էին, որ նրան սպասվում է նույն ճակատագիրը: Չտանելով դա՝ նորակոչիկները սպանել էին սպաներին: Նմանատիպ վերջին աղմկահարույց միջադեպը գրանցվեց այս տարեսկզբին, երբ Դաշքեսանի զորամասում, պաշտոնական վարկածով, սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով մահացավ 1994 թվականին ծնված նորակոչիկ զինծառայող Ջեյհուն Գուբադովը:

Սակայն հանգուցյալի ծնողները ներկայացրել էին զինծառայողի դիակի լուսանկարներն ու տեսագրությունը, որոնցում աչք են զարնում նրա մարմնի վրա եղած բռնությունները: Հունվարի 12-ին Բաքվի ոստիկանությունը կոշտորեն ցրեց քաղաքում երիտասարդների կազմակերպած ակցիան՝ նվիրված ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան դեմ:

2012 թվականին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են 97 ադրբեջանցի զինծառայողների մահվան մասին, որոնցից 22-ը ինքնասպանություն են գործել, 13-ը սպանվել են ծառայակիցների կողմից, 17-ը՝ ավտովթարներում, 14-ը՝ հիվանդություններից և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս