Բաժիններ՝

Ադրբեջանը «ոչ ազատ» երկիր է. Freedom House

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած աշխարհի երկրներում ազատության իրավիճակի մասին զեկույցում Ադրբեջանը նշված է «ոչ ազատ» երկրների թվում: Այդ երկրների թվում են ընդգրկվում ժողովրդավարության ու ազատությունների ցածր մակարդակ ունեցող երկրները:

Վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես ընդգրկվում է «ոչ ազատ» երկրների թվում: Զեկույցի ադրբեջանական մասում նշված է, որ Ադրբեջանում իշխում է «համախմբված ավտորիտար վարչակարգը», Ադրբեջանում չափազանց ցածր մակարդակի վրա են քաղաքական ու տնտեսական ազատությունները: Բարենպաստ չէ նաև օրենսդրական մթնոլորտը: Մամուլն անազատ է, իսկ Ինտերնետը՝ մասամբ ազատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս