Աբդուլլահ Գյուլը հաստատել է Ադրբեջանի հետ կնքված միջկառավարական համաձայնագրերը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է Ադրբեջանի հետ կնքված մի շարք միջկառավարական համաձայնագրեր: Մասնավորապես, Գյուլը ստորագրել է երկու երկրների միջև կնքված «Անդրանատոլիական գազատարի համակարգի» մասին համաձայնագրի հաստատման օրենքը:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը հաստատել է Ադրբեջանի հետ կնքված մի շարք այլ միջկառավարական համաձայնագրեր՝ փոխադարձ պաշտպանության, ներդրումների խթանման, ինչպես նաև պետծառայողների նախապատրաստման ու աջակցման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերը:
Հիշեցնենք, որ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցումը մեկնարկելու է 2014 թվականին՝ 2013 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: