Բաժիններ՝

Թրաֆիքինգի մեջ մեղադրվող ինտերնատի տնօրենն ազատության մեջ է. մամուլ

«Դեռևս 2012թ. հոկտեմբերի 3-ին ձերբակալված Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈ-ԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանն այժմ ազատության մեջ է։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ նա կրկին վերադարձել է իր պաշտոնին։

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը մեղադրվում էր տուն-ինտերնատին հատկացված 3100 լիտր բենզինի յուրացման և թրաֆիքինգի մեջ։ Նա 2012թ. մայիսի 16-ից տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող 4 անձանց մինչև 2012թ. սեպտեմբերի 18-ը շահագործել էր Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածքում՝ ստիպելով խնամել տուն-ինտերնատի և իր բարեկամների խոշոր ու մանր եղջերավոր անասուններին։

Բայց քանի որ Հովհաննիսյանը ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադևոսյաևի մորեղբորորդին է, ուստի վերջինս այս ամիսներին համոզել Է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, որպեսզի Հովհաննիսյանը վերադառնա իր աշխատանքին։ Արդյունքում, ՀՀ ոստիկանությունում կարճվել է գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով, Հովհաննիսյանն էլ վերադարձել է իր աշխատասենյակ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս