Բաժիններ՝

Mortal Kombat մշակողների կողմից ստեղծված նոր կռիվ-կռիվ խաղի թողարկման ժամանակացույցն արդեն հայտնի է

NetherRealm ստուդիան, որը մշակել է Mortal Kombat-ի սերիայի վերջին մասը, ներկայացրել է ժամանակացույցը, թե երբ է թողարկվելու իր նոր ծրագիրը. հայտնում է Eurogamer-ը: Файтинг Injustice: Gods Among Us-ը վաճառքի կհանվի ապրիլին:

ԱՄՆ-ում խաղը կթողարկվի ապրիլի 16-ին, իսկ եվրոպական խանութներում ծրագիրը կհայտնվի դրանից երեք օր անց: Файтинг Injustice: Gods Among Us-ը կթողարկվի Xbox 360, PS3 և Wii U կոնսոլներում:

Warner Bros ընկերությունը, որը թողարկում է ծրագիրը, պատրաստվում է թողարկել երկու կոլեկցիոն խաղ: Առաջինի մասին հայտարարվել էր սեպտեմբերին, իսկ երկրորդի մասին հայտարարվել է հունվարին: Դրանցում, բացի կռիվ խաղից, կլինեն նաև հավելյալ հագուստներ խաղի պերսոնաժների համար, և այլն:

Файтинг Injustice: Gods Among Us-ը նվիրված է DC տիեզերքի գերհերոսների և գերթշնամիների պայքարին: Կերպարների թվում են լինելու Batman-ը, Superman-ը, Flash-ը, Wonder Woman-ը, Harley Quinn-ը , Cat woman-ը, Bane-ը և այլք: Գործողությունները տեղի են ունենալու ինչ-որ մի այլընտրանքային տիեզերքում:

Կարդացեք նաև

Նշենք, որ Файтинг Injustice: Gods Among Us-ը կդառնա NetherRealm ստուդիայի երկրորդ խոշոր նախագիծը: Առաջինը Mortal Kombat կռիվ խաղն էր, որը թողարկվել էր 2011-ին:

Նշենք, որ NetherRealm ընկերությունը ղեկավարում է Էդ Բուն, ով ստեղծել էր MK օրիգինալ սերիաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս