Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյան. Դոնեցկում տուն չեմ գնում, որովհետև ո՛չ ընկերուհի ունեմ, ո՛չ կին

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է «Ուկրաինսկի ֆուտբոլ» պարբերականի հարցերին, որոնցից առավել հետաքրքիրները ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

– Հենրիխ, հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էիք, որ Ձեզ հետաքրքիր չէ շփվել լրագրողների հետ, քանի որ նրանք միանման հարցեր են տալիս։ Դուք ինքներդ Ձեզ ի՞նչ հարց կտայիք։

– Ես չեմ ասել, որ ինձ հետաքրքիր չէ շփվել լրագրողների հետ։ Ընդհակառակը, ինձ էին հարցնում, թե ինչու եմ միօրինակ պատասխաններ տալիս բոլոր հարցերին։ Ես էլ ասացի, որ եթե հարցերը դառնան հետաքրքիր, ապա պատասխանելն էլ կդառնա ավելի հետաքրքիր։ Իսկ եթե ինձ հարցնում են նույն բաները…

– Հաշվի առնելով, որ Ձեր հոր անունը Համլետ էր, իսկ Ձերը՝ Հենրիխ, կարելի՞ է ենթադրել, որ Ձեր ընտանիքում անտարբեր չեք Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների նկատմամբ։

Կարդացեք նաև

– Չգիտեմ, չեմ հարցրել, սակայն ինձ միշտ հաճելի է, երբ հիշում են հորս, քանի որ նա հիանալի մարդ էր և բարձրակարգ ֆուտբոլիստ։

– Իսկ Շեքսպիրի ո՞ր ստեղծագործությունն եք սիրում։

– Շեքսպիր շատ եմ կարդացել, սակայն ամենաշատը սիրում եմ «Համլետը»։

-Հենրիխ, Դոնեցկում մինչև հիմա ապրում եք «Կիրշա» մարզաբազայում։ Ինչու՞ սեփական բնակարան չեք գնում։

-Տուն կամ բնակարան վարձելն ինձ համար խնդիր չէ։ Ֆինանսապես կարող եմ դա ինձ թույլ տալ։ Սակայն իմաստ չեմ տեսնում տուն գնելու համար, քանի որ մենակ եմ ապրում։ Ո՛չ կին ունեմ, ո՛չ ընկերուհի։ Մայրս աշխատում է և ժամանակ չունի Դոնեցկ այցելելու համար։ Այդ պատճառով՝ նախընտրում եմ բազան, քանի որ այստեղ և մաքրում են և համեղ կերակրում։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս