
Եղանակը Հայաստանում` հունվարի 16-20-ին

Հունվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 18-20-ը կբարձրանա 5-7, արևելյան շրջաններում` 10-12 աստիճանով:
Երևանում
Հունվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Երևան քաղաքի հունվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 14.80C (1963 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան -24.80C (1950 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան -3.80C