Պսկովյան գյուղի զոհերը. Հայտնաբերվել են 90-ականներին սպանված անձանց դիակները
Պսկովի երկրամասում հայտնաբարվել են երեք անձանց մնացուկներ, որոնք սպանվել են 1990-ականներին։ Այս մասին գրում է Псковская Правда-ն։
Կմախքները հայտնաբերել էր Գլոտի գյուղի բնակիչ բնակիչներից մեկը հողը փորելիս։ Աճյունների փորձաքննությունն արդեն ավարտվել է։ Պարզվել է, որ երկուսը կին են, մեկը տղամարդ, որոնք մահացել են մոտ 20 տարի առաջ։ Մահը վրսէ հասել բռնության արդյունքում։ Այսինքն՝ նրանց սպանել են։
Գյուղի բնակիչ Օլգա Կոզլովան «Комсомольская правда»-ի թղթակցին պատմել է, որ տարածքը, որտեղ հայտնաբերվել են աճյունները, 1990-ականներին պատկանել է երեք քույրերի։ Նրանցից մեկի որին հնոցապան էր աշխատում։ Մի անգամ այդ տղամարդուն դաժան ծեծի են ենթարկել, ինչից հետո նա սկսել է խմել և կասկածելի հյուրեր ընդունել։ Կոզլովայի խոսքերով, դեռ այն ժամանակ գյուղում լուրեր էին պտտվում, որ նա սպանել է իր հյուրերից երկուսին։ Սակայն իրավապահ մարմինները այդ լուրերին ուշադրություն չեն դարձրել։
Ինքը՝ հողամասի տերը, 2002 թվականին սպանվել էր կացնի հարվածից (մարդասպանին բռնել էին, և նա ազատազրկումը կրելուց հետո արդեն դուրս է եկել բանտից)։ Հնոցապանի մայրն ու մորաքույրները արդեն մահացել էին, և հողամասը մնացել էր առանց տիրոջ։ 2005 թվականին հողն ու նրա վրայի տունը ձեռք է բերել Պսկովի բնակիչ Անատոլի Վասիլևը, ով և հայտնաբերել է աճյունները։ Նա, ի դեպ, ասել է, որ հողամասի պատմությունն իրեն չի վախեցնում և ինքը չի պատրաստվում վաճառել իր սեփականությունը։