Բաժիններ՝

Աբդուլլահ Օջալանի բանտախցում հեռուստացույց է տեղադրվել

МК-Турция-ի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ հեռուստացույց է տեղադրվել քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի բանտախցում, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում:

Օջալանին հնարավորություն է ընձեռվել այդ հեռուստացույցով դիտել թուրքական 12 հեռուստաալիք (TRT 1, TRT 6, CNN Türk, Kanal 7, Samanyolu, Show TV, Kanal D, ATV, Star, Olke TV, Kanal 24 և NTV): Այս կապակցությամբ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Օջալանին հեռուստացույց հատկացնելու մասին որոշումը կայացրել է Բանտի դիտարկման ու ղեկավարման խորհուրդը:

Արընչը հավելել է, որ Օջալանի և մյուս բանտարկյալների բանտախցերում հեռուստացույցերը տեղադրվել են նրանց կարգապահ վարքի համար:

Հիշեցնենք, որ 2012 թվականի մարտի վերջին թուրք հայտնի սյունակագիր Էրթուղրուլ Օզքյոքը գրեց, որ 2008 թվականի տվյալներով` Աբդուլլահ Օջալանին Իմրալը կղզու բանտում պահելը պետության համար տարեկան արժենում է 45 միլիոն լիրա (25 միլիոն դոլար): Նա հավելել էր, որ Իմրալը կղզում գտնվում է մոտ 1000 զինծառայող (որից 250-ը` սպաներ), ինչպես նաև տեղակայված է 165 հեռուստախցիկ:

Ի դեպ, վերջին օրերին թուրքական իշխանությունները PKK-ի զինաթափման շուրջ բանակցություններ են վարում Օջալանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս