Բաժիններ՝

Մյասնիկյան պողոտայում Նիվան բախվել է Գազելին. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր` հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում «Ջրաշխարհի» մոտ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 88 ՍՕ 488 համարանիշի և «ԳԱԶ 2705» մակնիշի 43 ՕՕ 854 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայրից 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբը և Նոր-Նորքի հրշեջ փրկարարական ջոկատը: Սակայն մինչ նրանց ժամանումը վիրավորներին օգնությունը ցուցաբերել են քաղաքացիները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «ԳԱԶ 2705»-ի վարորդը 44-ամյա Մկրտիչ Ազիզյանն է, իսկ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 23-ամյա Դավիթ Հակոբյանը:

Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի փրկարարները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն: Արսեն Արշակյանի հանձնարարականով վթարի վայր են կանչել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչութան ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչին:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ «ԳԱԶ 2705»-ը կայանված է եղել, երբ «ՎԱԶ 2121»-ը բախվել է նրա հետնամասին:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը փորձում է պարզել վիրավորների ինքնությունը:

11-01 11-02 11-03 11-04 11-05 11-06

shamshyan.com

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս