Բաժիններ՝

Վրաստանի ՊՆ-ում բացահայտվել է ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների «գործակալական ցանց»

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը երեկ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրենց ծառայողական լիազորությունների չարաշահման մասին: Նրանք մեղադրվում են ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանցից «գործակալական ցանց» ձևավորելու մեջ:

Հետաքննությունը պարզել է, որ Ռազմական ոստիկանության դեպարտամենտի նախկին ղեկավար Լեգիս Կարդավայի հրահանգով դեպարտամենտի բարձրաստիճան չինովնիկները տեղեկատվություն են հավաքել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդկանց մասին, գաղտնի և ապօրինի տեսագրել են նրանց անձնական կյանքի մանրամասները, ինչից հետո շանտաժի են ենթարկել նրանց և ստիպել են համագործակցել հատուկ ծառայությունների հետ:

Դատախազության տվյալներով՝ առկա է մի քանի տասնյակ նմանատիպ ձայնագրություն: Այս ամենն իրականացվել է 2012 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031