Ինդոնեզիան ու Ադրբեջանը ստորագրելու են ռազմական համագործակցության մասին համաձայնագիր
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանութան նախարար Սաֆար Աբիևն այսօր ընդունել է Ինդոնեզիայի պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար, մարշալ Էրիս Խերիանտոյին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հաստատմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Աբիևը նաև հյուրին իրազեկել է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակի և Ղարաբաղյան հակամարտության մասին:
Հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել շուտով ստորագրել Ինդոնեզիայի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիր: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Ինդոնեզիայի դեսպանը: