Բաժիններ՝

Իրանը պլանավորել է փետրվարի սկզբին կապիկ ուղարկել տիեզերք

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պլանավորել է փետրվարի սկզբին կապիկ ուղարկել տիեզերք: Այս մասին հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին: Վերջինս ընդգծել է, որ ներկայումս կապիկները գտնվում են կարանտինի մեջ, և նրանցից մեկը գործուղվելու է տիեզերք:

Ֆազելին հավելել է, որ այդ գործընթացը տեղի է ունենալու հունվարի 31-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում: 2010 թվականի փետրվարին էլ Իրանը սեփական արտադրության «Կավոշգար 3» հրթիռով ուղեծիր էր ուղարկել մկների, կրիաների ու թրթուրների: Այդ ամենն արվում է գիտական հետազոտությունների համար:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ իրենք կապիկ պետք է գործուղեն տիեզերք 2012 թվականի օգոստոսին, սակայն այն ժամանակ դա հետաձգվեց: Իրանը մտադիր է առաջիկա 5-8 տարիներին մարդ գործուղել տիեզերք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս