ՀԱԿ-ը` Նիկոլ Փաշինյան-Լևոն Զուրաբյան երկընտրանքի առաջ
168.am-ի տեղեկություններով՝ վաղը տեղի է ունենալու ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ներկայացրած ՀԱԿ բարեփոխման ծրագիրը:
ՀԱԿ-ում պետք է տեղի ունենա առաջնորդի փոփոխություն, և դա հասկանում են բոլորը: Այլ հարց է, թե ով ինչպես է պատկերացնում այդ փոփոխությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա ազդեցության տակ գտնվող ուժերը համարում են, որ ՀԱԿ նոր ղեկավարին որոշելու մենաշնորհը հենց Տեր-Պետրոսյանինն է, և դա, ըստ ամենայնի, պետք է լինի Լևոն Զուրաբյանը: ՀԱԿ-ին մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիքը», Սոս Գիմիշյանի ղեկավարծ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը» համարում են, որ դա պետք է որոշի ՀԱԿ քաղխորհուրդը, և նրանց համար այդ նոր առաջնորդն «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն է:
Վաղվա քննարկումը ցույց կտա, թե այս տարբերակներից որն է ավելի կենսունակ: Չնայած ավելի հավանական է, որ այս քննարկումները որևէ արդյունք չտան, և ՀԱԿ-ում հնարավոր չլինի որևէ որոշում ընդունել: