Ի գիտություն հայ օլիգարխների` թողարկվել է զրահապատ Toyota (տեսանյութ, լուսանկարներ)

Ամերիկյան Lexani Motorcars ընկերությունը ներկայացրել է Toyota Sequoia ամենագնացի զրահապատ տարբերակը. ընկերության մասնագետներն այն վերածել են լյուքս դասի զրահապատ ավտոմեքենայի, որը միևնույն ժամանակ՝ հագեցած է շքեղ սրահով:  Ավտոմեքենայի թափքի զրահապատ շերտն ուղևորներին կարող է պաշտպանել մինչև 7.62 տրամաչափ փամփուշտներից: Անվտանգության նոր համակարգի շնորհիվ ամենագնացը չի շրջվի պայթյունի դեպքում, անգամ, եթե նրա անիվների տակ նետեն երկու DM-51 նռնակներ:

Բացի այդ, լրացուցիչ պաշտոնական հնարավորություններով են օժտվել ապակիները, վառելիքի բաքը, մարտկոցը և մեքենայի էլեկտրոնային համակարգը: Իսկ Sequoia-ի ներսում տեղադրված տեսավերահսկման համակարգը հնարավորություն է տալիս տեսնել այն ամենը, ինչ կատարվում է մեքենայի շրջակայքում:

4701813d747048254bcfbf4c8c77b

6b79e98b44e97987eced86456ee5c

Կարդացեք նաև

011b146f0410f85ff0bf991a823fb

toyota-sekvoya

Ինչ վերաբերում է զրահապատ Toyota Sequoia-ի սրահին, ապա իր ձևավորմամբ այն չի զիջում անգամ ամենաբացառիկ սրահներով լիմուզիններին:

Toyota Sequoia-ի ինտերիերը ձևավորված է կաշվով և փայտի թանկարժեք տեսակներով: Սրահը հագեցած է նորագույն էլեկտրոնային տեխնիկայով, մինիբարով, ինչպես նաև՝ երկու լրացուցիչ մոնիտորներով: Բոլոր տեխնիկական համակարգերը կարելի է կառավարել  iPad պլանշետով: Toyota Sequoia-ի արժեքի մասին Lexani Motorcars ընկերությունը դեռևս տեղեկություններ չի հրապարակում:

Տեսանյութեր

Լրահոս