Նոր հուշադրամներ՝ Կենտրոնական բանկից (լուսանկարներ)
ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է մի շարք նոր հուշադրամներ
«Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են դիմակներ, որոնք խորհրդանշում են թատրոնը: Դիմակներից ձախ՝ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2013»: Ներքևում՝ վարագույրի ֆոնին, անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է:
Հուշադրամի դարձերեսին Վահրամ Փափազյանի դիմանկարն է: Ներքևի մասում նշված են «1888» և «1968» տարեթվերը, իսկ աջ և ձախ կողմերում վարագույրի ֆոնին շրջագծով «ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ» մակագրությունն է:
Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամն իր սետիֆիկատով տեղադրված է կաշվե տուփում:
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի, 9000
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ
Տպաքանակը 1000 հատ
«Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Աշտարակ» կտավից: Վերևի ձախ մասում ՀՀ զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2013»: Եզրաշուրթով վերևում և ձախում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունն է: Ներքևի մասում անվանական արժեքն է` «100 դրամ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Արա Բեքարյանի դիմանկարը և «Քաջ Նազար» հեքիաթի նրա նկարազարդումը: Եզրաշուրթով ձախում և ներքևում «ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆ» և «Արա Բեքարյան 1913-1986» մակագրություններն են:
Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամը տեղադրված է գունազարդ բուկլետում:
Էսքիզների և բուկլետի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250
Քաշը 28,28 գ
Չափը 28,0×40,0 մմ
Դրամաշուրթը հարթ
Որակը լավացված
Տպաքանակը 500 հատ
«Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Նկարչի քրոջ աղջիկը» նկարից և նույն դրվագի գծանկարը: Վերևի ձախ մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2013», ներքևի մասում անվանական արժեքն է` «100 դրամ»: Եզրաշուրթով վերևում և ներքևում մակագրված են համապատասխանաբար՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» և «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Ստեփան Աղաջանյանի դիմանկարը և ներկապնակ ու վրձիններ: Եզրաշուրթով վերևում և ներքևում մակագրված են համապատասխանաբար` «ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ 1863-1940» և «STEPAN AGHAJANIAN»:
Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամը տեղադրված է գունազարդ բուկլետում:
Էսքիզների և բուկլետի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250
Քաշը 28,28 գ
Չափը 28,0×40,0 մմ
Դրամաշուրթը հարթ
Որակը լավացված
Տպաքանակը 500 հատ
«Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին տիեզերքի և գալակտիկաների ոճավորված պատկերներ են: Ներքևի մասում հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ» և թողարկման տարեթիվը՝ «2013»: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Բենիամին Մարգարյանի դիմանկարը և նրա կողմից հայտնաբերված գալակտիկաները: Եզրաշուրթի մոտ շրջագծով վերևում և ներքևում մակագրված են համապատասխանաբար՝ «ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ» և «BENJAMIN MARGARYAN» ու «1913-1985»:
Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամն իր սետիֆիկատով տեղադրված է կաշվե տուփում:
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում: