Բաժիններ՝

Վերջին մեկ տարում ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կրճատվել է 330 անգամ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականի դեկտեմբերին ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կրճատվել է 330 անգամ և կազմել է ընդամենը 260 միլիոն դոլար: Մինչդեռ 2011 թվականի դեկտեմբերին այն կազմել է 85.97 միլիարդ դոլար:

 

Այս մասին են վկայում երկրի Ֆինանսների նախարարության տվյալները: 2013 թվականի ֆինանսական տարվա առաջին եռամսյակին (հոկտեմբեր-դեկտեմբեր) բացասական սալդոն նվազել է գրեթե 10 տոկոսով՝ 292.37 միլիարդ դոլարի (դրանից մեկ տարի առաջ դա կազմում էր 321.74 միլիարդ դոլար):

 

Կարդացեք նաև

Փորձագետները կանխատեսում են, որ ֆինանսական տարվա արդյունքներով բյուջեի դեֆիցիտը, չնայայած հարկային եկամուտների աճին, 5-րդ անգամ անընդմեջ գերազանցելու է մեկ տրիլիոն դոլարը: Բացի այդ, կանխատեսվում է, որ ԱՄՆ տնտեսությունն այս տարի աճելու է 2.5, իսկ հաջորդ տարի՝  3 տոկոսով:

 

2012 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 7.8 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս