Բաժիններ՝

Էրդողանը երաշխավորել է քուրդ զինյալների կողմից երկիրը լքելու անվտանգությունը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ աֆրիկյան շրջագայությունից վերադարձող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան ստեղծելու է բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի «Քրդստանի աշխատավորական» կուսակցության զինյալները կարողանան անարգել լքել երկրի տարածքը:

Էրդողանը հավելել է, որ ավելի վաղ Թուքիայում գրանցվել է նախադեպ, երբ քուրդ զինյալները Թուրքիայի տարածքը լքելիս ենթարկվել են հարձակման թուրքական բանակի կողմից, մինչդեռ այս անգամ Թուրքիան երաշխավորում է երկրից քուրդ զինյալների հեռանալու անվտանգությունը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի համար կարևոր է նվազագույն կորուստներով ահաբեկչության խնդրի լուծումը, որի տակ նա նկատի ունի PKK-ն:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները PKK-ի խնդրին վերջ դնելու նպատակով ներկայումս բանակցություններ են վարում նրա հիմնադիր, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031