Բաժիններ՝

ԵՄ-ը կարող է Google-ին մեղադրել հակամոնոպոլ օրենսդրության խախտման մեջ

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր է Google ընկերությանը ստիպել փոխել որոնումների արդյունքների պատկերը: Եթե ամերիկյան ընկերությունը հրաժարվի կատարել Բրյուսելի պահանջները, ապա նա կարող է մեղադրվել հակամոնոպոլ օրենսդրության խախտման մեջ:

Մրցակցության գծով եվրահանձնակատար Խոակին Ալմունիան հայտարարել է, որ Google ընկերությունն օգտատերերին ուղղորդում է սեփական ծառայություններ, որով և խեղաթյուրում է օգտատերերի պահանջները և նվազեցնում է մրցակցությունը՝ գերշահույթ ստանալու նպատակով:

Ալմունիան հավելել է, որ ԵՄ-ը չի հետաքրքրվում Google-ի որոնողական ալգորիթմներով, որոնք հանդիսանում են կոմերցիոն խիստ գաղտնիք և փոխարենը հետաքրքրվում է միայն նրանով, թե այդ ընկերությունն ինչպես է ներկայացնում որոնման արդյունքները: ԵՄ-ն այս գործը հետաքննում է արդեն իսկ երկու տարի:

Նշվում է, որ Եվրոպայում ինտերնետային որոնման սեգմենտում Google-ի մասնաբաժինը կազմում է 90 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031