
Պաշտպանական բյուջեի կրճատումը կործանիչ հետևանքներ կունենա ազգային անվտանգության համար. Փանեթա

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնը ձեռնամուխ է եղել միջոցներ տնտեսելու քայլերի իրականացմանը, ինչը միտված է իր բյուջեի մասշտաբային կրճատման ֆինանսական հետևանքների մեղմացմանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան:
Վերջինս տվյալ միջոցների թվում նշել է քաղաքացիական անձանց հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելը, տեխնիկական սպասարկման մի շարք աշխատանքների հետաձգումը և այլն: Փանեթան հավելել է, որ պաշտպանական բյուջեի կրճատումը կործանիչ հետևանքներ է ունենալու երկրի ազգային անվտանգության համար:
Նշվում է, որ մեկ տարի առաջ Փանեթան հաստատել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է մինչև 2017 թվականը երկրի զինված ուժերը կրճատել 100.000 մարդով, ինչն արվելու է երկրի պաշտպանական նոր ռազմավարության շրջանակներում: