
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ազատել ադրբեջանցի ձերբակալված լրագրողներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) կազմակերպությունը հայտարարել է, որ պետք է ազատ արձակվեն անհիմն կերպ ձերբակալված ադրբեջանցի լրագրողները:
Խոսքը գնում է 4 լրագրողի՝ Հիլալ Մամեդովի, Վուղար Գոնագովի, Զաուր Գուլևի և Ավազ Զեյնալըի մասին, որոնց նկատմամբ դատական գործընթացը շարունակվում է արդեն մի քանի ամիս: RWB-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց և հանել նրանց դեմ ներկայացված անհիմն ու անհեթեթ մեղադրանքները:
RWB-ն ընդգծել է, որ այդ լրագրողները դատական հետապնդման են ենթարկվում միայն նրա համար, որ արել են իրենց գործը (իրենց մասնագիտական գործունեության համար):