
Ահմադինեժադը Մուրսիին հրավիրել է Թեհրան

Իսրայելական Zman լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Կահիրե կատարած այցի ժամանակ Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիին է հանձնել Թեհրան այցելելու վերաբերյալ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը:
Սալեհին հայտարարել է. «Իրանը ստիպված է վճարել Պաղեստինին աջակցելու համար: Արևմուտքը մեզանից պահանջում է մեղմացնել մեր դիրքորոշումը Պաղեստինի հանդեպ, որպեսզի նրանից ստանա այն, ինչը մենք ենք ցանկանում»:
Սալեհին Մուրսիին կոչ է արել փորձել գտնել Սիրիայում առկա ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղին՝ խուսափելու համար հակամարտությանն արտաքին միջամտությունից:
Հիշեցնենք, որ Մուրսին Իրան է ժամանել նախորդ տարվա օգոստոսի վերջին՝ Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման երկրների գագաթաժողովին: