Ստամբուլում դաժանաբար սպանվել է հայկական դպրոցի ուսուցիչ

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում սպանվել է Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական դպրոցի մի ուսուցիչ: Խոսքը 40-ամյա Իլքեր Շահինի մասին է, ով 8 տարի շարունակ աշխատում էր այդ դպրոցում՝ աշակերտներին սովորեցնելով տիրապետել համակարգչային հմտություններ:

Շահինի ընկերները հայտարարել են, որ 3 օր որևէ լուր չեն ստացել իրենց ընկերոջ մասին, ինչից հետո որոշել են այցելել նրա բնակարան: Այստեղ նրանք Շահինին հայտնաբերել են դաժանաբար սպանված՝ կոկորդը կտրած վիճակում: Տարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ ամանորի շեմին Ստամբուլում դաժանաբար սպանվել էր հայազգի տարեց կին Մարիսա Քյուչուքը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031