Բաժիններ՝

Զամբիայում արգելվել է առյուծների և ընձառյուծների որսը

Զամբիայի իշխանությունները հայտարարել են են առյուծների և ընձառյուծների որսն արգելելու որոշման մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի զբոսաշրջության նախարար Սիլվիու Մասեբոյին։

Նախարարը խոսքերով, գիշատիչների թվաքանակը խիստ նվազել է, և սաֆարին այլևս կայուն եկամուտներ չի ապահովում։ Եթե նախկինում երկրի պետական գանձարանը վայրի կենդանիների սիրողական որսից տարեկան երեք միլիոն դոլար էր ստանում, ապա այժմ, ըստ որոշ հաշվարկների, այդ կենդանիների ցուցադրումը զբոսաշրջիկներին ավելի ֆինանսապես ձեռնտու է, քան սաֆարին։

«Ինչո՞ւ պետք է մենք կորցնենք մեր կենդանիներին՝ տարեկան երեք միլիոն դոլարի համար»,- ասել է Մասեբոն։

Նշենք, որ գիշատիչների, հատկապես առյուծների որսի նկատմամբ առանձնահատուկ սեր ունեն նաև Հայաստանի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031