Բաժիններ՝

ՕՍԿԱՐ 2013. Ցուցակը հրապարակվեց (լուսանկարներ)

Քիչ առաջ Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց Օսկարի 85-րդ մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակը:

Ամենաշատ՝ 12 անվանակարգերում պայքարում է Ստիվեն Սփիլբերգի «Լինքոլն» (Lincoln) դրաման, որին հաջորդում է Էնգ Լիի «Պիի կյանքը» (Life of Pi)՝ 11 նոմինացիայով: Այս ֆիլմերի հետ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում պայքարում են ևս 7-ը՝ Միկաել Հանեկեի «Սեր» (Amour), Քեթրին Բիգելոուի «Նպատակ թիվ մեկ» (Zero Dark Thirty), Բեն Աֆլեկի «Արգո» (Argo), Թոմ Հուպերի «Թշվառները» (Les Misérables), Դևիդ Օ.Ռասելի «Իմ տղամարդը խելագար է» (Silver Linings Playbook), Բեն Զայտլինի «Վայրի Հարավի գազանները» (Beasts of the Southern Wild) և Քվենտին Տարանտինոյի «Ազատ արձակված Ջանգոն» (Django Unchained) ժապավենները:

Life of Pi2 oscar3 Oscar10 Oscar1 Oscar5 JENNIFER LAWRENCE and BRADLEY COOPER star in SILVER LININGS PLAYBOOK Oscar7 Oscar8 l

Լավագույն դերասան կարող են ճանաչվել Խոակին Ֆենիքսը («Վարպետը»), Բրեդլի Կուպերը («Իմ տղամարդը խելագար է»), Հյու Ջեկմենը («Թշվառները»), Դենզել Վաշինգտոնը («Թռիչք») և կրկնակի օսկարակիր Դենիլե Դեյ-Լյուիսը («Լինքոլն»):

Կարդացեք նաև

Հետաքրքիր է մրցակցությունը դերասանուհիների շարքում: 9-ամյա Քուվենժանե Ուոլիսի («Վայրի Հարավի գազանները») և 85-ամյա Էմանուել Ռիվայի («Սեր») հետ պայքարում են երիտասարդներ Ջեսիկա Չեստեյնը («Նպատակ թիվ մեկ»), Նաոմի Ուոթսը («Անհնարինը») և Ջենիֆեր Լոուրենսը («Իմ տղամարդը խելագար է»):

Հիշեցնենք, որ այս տարի Օսկար մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին:

Օսկարի հավակնորդների ամբողջական ցուցակը` այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս