Թունավորման պատճառով ձկների սատկելու մանրամասները դեռևս պարզ չեն
Դեռևս պարզ չեն Հրազդան գետում թունավորման պատճառով ձկների սատկելու մանրամասները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
Ըստ նրա` դեռևս հայտնիզ չեն լաբորատոր քննության արդյունքները. դրանք կստացվեն մոտ օրերս:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Հ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն ահազանգ էին ստացել, որ Հրազդան գետում՝ «Գետափ» ռեստորանի հարակից տարածքում, սատկած ձկներ են հայտնաբերվել: Բնապահպանության կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները գետի տարբեր հատվածներից` «Գեղամա» և «Գետափ» ռեստորանների շրջակայքից ջրի նմուշառումներ էին կատարել փորձաքննության ենթարկելու նպատակով: Պարզվել էր, որ ձկների սատկելու պատճառը թունավորումն է եղել: 168.am-ին բնապահպանության նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրել էր, որ սատկած ձկների թիվը բավական մեծ է եղել: